Այսօր հանրապետության ողջ տարածքում պարբերբար սպասվում է անձրև, ամպրոպ, հնարավոր է քամի 18-20մ/վրկ: Շրջանների զգալի մասում ցերեկային ժամերին հավանական են տևական և զգալի առատ տեղումներ, մեծ է կարկուտի հավանականությունը: Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:
Առատ տեղումները կդադարեն մայիսի 15-ին և միայն առանձին շրջաններում կա կարճատև անձրևի հավանականություն, հնարավոր է քամի 15-20մ/վրկ:
Երևանում ողջ օրվա ընթացքում պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր են առատ տեղումներ, ամպրոպի ժամանակ քամի 10-15մ/վրկ:
Ցերեկը սպասվում է +22+24, երեկոյան +17+19 աստիճան տաքություն:





