AM
16 Մայիս 2013 - 11:02 AMT

«Սպայկա» ՍՊԸ-ում բռնկված հրդեհը քիչ առաջ մարվել է

Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 13.15-ին, մարվել` 14.30-ին: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Հրդեհը բռնկվել է երեկ, ժամը 23.58-ին: Նախնական տվյալներով այրվել է 3 հարկանի շինությունն ամբողջությամբ` 4500քմ մակերեսով: