AM
17 Մայիս 2013 - 11:04 AMT

Նոր նշանակում ոստիկանությունում

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Սեյրան Մարտիրոսյանը ազատվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետ: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Կորյուն Հարությունյանը, պաշտոնական վարկածով ինքնասպանություն էր գործել ծնողների գերեզեմանատան մոտ: Դեպքի փաստով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 110-րդ հոդ.1-ին մասով ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: