AM
10 Հունվար 2006 - 11:24 AMT

Օսկանյան-Մամեդյարով հերթական հանդիպումը տեղի կունենա հունվարի 17-18 Լոնդոնում

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը տեղի կունենա հունվարի 17-18 Լոնդոնում, այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Վ.Օսկանյանը: Ինչպես նշել է Հայաստանի արտգործնախարարը, Լոնդոնում նախատեսվող հանդիպման ժամանակ կողմերը կհստակեցնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանն ուղղված հետագա քայլերը: Բացի այդ, Վ.Օսկանյանը հավելել է, որ փետրվարին նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, սակայն այդ հանդիպման վայրը եւ ժամկետները դեռեւս հստակեցված չեն: Ըստ Վարդան Օսկանյանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից կախված կլինի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ընթացքը 2006 թվականին: