AM
30 Մայիս 2013 - 05:24 AMT

Արևելյան շրջաններում անձրևները կվերսկսվեն. կարկուտի մեծ հավանականություն կա

Այսօր կեսօրին մոտ արևելյան շրջաններում անձրևները կվերսկսվեն, այստեղ հնարավոր են զգալի առատ և տևական անձրևներ, ամպրոպ, քամի` 20-22մ/վրկ, կա կարկուտի մեծ հավանականություն: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ հյուսիսային և արևմտյան շրջաններում կդիտվի առավելապես առանց տեղումների եղանակ, տեղ-տեղ հնարավոր են միայն կարճատև անձրևներ: Օդի ջերմաստիճանը ցերեկն ամենուրեք կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում կդիտվի փոփոխական ամպամածություն, առանց էական տեղումների եղանակ: Քամին` 10-12մ/վրկ: Գիշերը` +13+15, ցերեկը` +24+26, երեկոյան` +20+22: