AM
31 Մայիս 2013 - 08:58 AMT

Արմեն Դարբինյանը նշանակվել է «ԱրմենՏել» ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ

Հայ-ոուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը նշանակվել է «ԱրմենՏել» ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ: Առավոտյան տարածված այս տեղեկությունը Դարբինյանը հաստատեց PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում:

«Հայկական ժամանակ» օրաթերն իր այսօրվա համարում գրել էր, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ Սլավոնական համալսարանի ռեկտորը«ԱրմենՏել» բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի անդամ է: Որպես «ԱրմենՏելի» տնօրենների խորհրդի անդամիԱրմեն Դարբինյանիընտրությունը տեղի է ունեցել մոտ երկու շաբաթ առաջ, սակայն պաշտոնական տեսք է ստացել երեք օր առաջ:

«ԱրմենՏելի» տնօրենների խորհրդի անդամները նշանակվում են ընկերության սեփականատեր «Վիմպելկոմ» ընկերության կողմից: Ներկայումս «ԱրմենՏելի» տնօրենների խորհուրդն ունի հինգ անդամ, որոնցից միայն Արմեն Դարբինյանն է ազգությամբ հայ, մնացած անդամները ռուս են: Ի դեպ, Դարբինյանի նշանակումը վերջին մեկ ամսում «ԱրմենՏելում» արդեն երրորդ առանցքային կադրային փոփոխությունն է: