AM
1 Հունիս 2013 - 06:22 AMT

Կավճանկարի մրցույթ, համերգներ ու ցուցահանդես. Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Այն սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ժամանակ:

Այս օրն առաջին անգամ նշվել է 1950 թվականինին: Հայաստանի մարզերում և Երևանում այսօր բազմաթիվ միջոցառումներ կանցկացվեն:

Կենդանաբանական այգու մուտքը երեխաների համար այսօր կլինի անվճար: Այստեղ նրանց սպասվում է զվարճալի ծրագիր ու միջոցառումներ, խաղերում ու վիկտորինաներում հաղթողներին՝ հատուկ մրցանակներ:

«Հաղթանակ» զբոսայգում ժամը 10:00-13:00-ն՝ մինչև 15 տարեկան երեխաները կարող են անվճար օգտվել 20 կարուսելներից ու ատրակցիոններից: Ժամը 11:00-19:00-ն այգու բեմահարթակում ելույթ կունենան մանկական համույթներ, այնուհետև՝ հայկական էստրադայի ներկայացուցիչներ: Մինչ ժամը 23:00-ն նախատեսվող համերգային ծրագիրը ժամը 22:00-ին կընդմիջվի տոնական հրավառությամբ:

Ազատության հրապարակը ժամը 14:00-20:00-ն կվերածվի արդեն ավանդական դարձած կավճանկարի մրցահարթակի:

Հյուսիսային պողոտայում ժամը 11։00-ից ﬕնչև 23։00-ն non-stop կնվագեն Հայաստանի լավագույն DJ-ները: Մարաթոնի ծրագիրը ներառում է նաև ներկայումս մոռացված խաղեր,որոնցով տարված էր ավագ սերունդը, մանկական հագուստի ցուցադրությունև «street dance» պարային շոու: