Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հունվարի 21-ի հրամանագրով Լիբանանում Հայաստանի դեսպան Արեգ Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՀ նախագահի մամլո ծառայությունում: Լիբանանում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակվել է Վահան Տեր-Ղեւոնդյանը:





