AM
4 Հունիս 2013 - 11:13 AMT

Բանակը նոր մեքենաներ է ստացել

Այսօր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շուրջ 200 հազար դոլար արժողությամբ 10 նոր մեքենաներ ստացան որպես նվեր «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից: Կարապետյանների ընտանիքի կողմից մեքենաները բանակին հանձնեց հիմնադրամի նախագահ Վահե Կարապետյանը:

ՀՀ զինված ուժերին մեքենաներ են տրամադրվել նաև 2011 թվականին: Հավելենք, որ այսօր տրամադրված 10 մեքենաների մակնիշներն ընտրվել են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ներկայացված պահանջարկի հիման վրա: Մեքենաների բաշխումը զորամասերին կիրականացնի նախարարությունը: