AM
1 Փետրվար 2006 - 08:55 AMT

Երեւան է ժամանել ՆԱՏՕ-ի պատվիրակությունը` դաշինքի ուժերի պլանավորման դեպարտամենտի տնօրենի գլխավորությամբ

Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի պատվիրակությունը` դաշինքի ուժերի պլանավորման դեպարտամենտի տնօրեն Ֆրանկ Բոլանդի գլխավորությամբ: Այցի նպատակն է «Համագործակցության նպատակների» ճշգրտումը` «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի Պլանավորման եւ Վերլուծության գործընթացի շրջանակներում: ՆԱՏՕ-ի պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հայաստանի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարություններում: Այցը կտեւի մինչեւ փետրվարի 3-ը, հաղորդում է «Մեդիամաքսը»: