Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Սթիվեն Մաննին (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասյեին (Ֆրանսիա), հաղորդում է երկրի նախագահի մամլո ծառայությունը: Քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի եւ Փարիզում նախատեսվող Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման հետ կապված հարցեր: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:





