AM
10 Փետրվար 2006 - 12:46 AMT

Մարտին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը

Այսօր ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ – լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին: Այդ մասին Pan ARMENIAN.NET-ին հայտնել է ՀՀ պաշտշանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման ընթացքում ուկրաինացի դիվանագետը համառոտ ներկայացրեց Ուկրաինայում տիրող իրավիճակը, զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը, ինչպես նաեւ ամփոփեց հայ-ուկրաինական համագործակցության անցած տարվա արդյունքները, ներկայացրեց 2006թ. անելիքները:Անդրադառնալով մարտի երկրորդ կեսին Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի Հայաստան կատարելիք պաշտոնական այցին` դեսպանը կար-որեց փոխայցելությունների ակտիվացումը երկու երկրների միջ- համագործակցության զարգացման գործում: Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը կրկին փաստեց, որ ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությունը խորացնելու նպատակով հայկական կողմը պատրաստ է քննարկելու ցանկացած առաջարկ: