«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հավանության արժանացած «Գենդերային ուսուցման ինտեգրումը Հայաստանի ավագ դպրոցի ուսումնական պլան» ծրագրի շրջանակներում կազմակերպում է կլոր սեղան:
Կլոր սեղանի նպատակն է ներկայացնել ծրագիրը, վերանայել և վերլուծել «Հասարակագիտություն» առարկայի դասագրքերի բովանդակությունն ու դասավանդման մեթոդները գենդերային տեսանկյունից և կրթության ոլորտում առաջ բերել նոր մոտեցումներ ու առաջարկություններ:
Կլոր սեղանը տեղի կունենա այսօր ժամը 12:00-ին «Ավիատրանս» հյուրանոցում:





