AM
29 Հունիս 2013 - 07:17 AMT

Այսօր անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրն է

Այսօր Արցախի հերոսամարտում անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է:

Այս կապակցությամբ ՀՀ ՊՆ և ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի, ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի, Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող կառավարական հանձնաժողովի անդամների, անհայտ կորած ազատամարտիկների հարազատների, Արցախյան պատերազմի վետերանների և ՀԿ-ների ներկայացուցիչներն այցեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Տեղի ունեցավ պսակադրության արարողություն: ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես Սրբազանը աղոթքի ծիսակատարություն մատուցեց Արցախյան պատերազմի զոհված և անհայտ կորած ազատամարտիկներին նվիրված հուշաքարի մոտ: