«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը ՀՀ պետական տոների կապակցությամբ ազգային բանակի տարբեր զորամասերում կազմակերպում և իրականացնում է հայրենասիրական, ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալների պարգևատրման, թանկարժեք իրային նվերների պարգևատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացման, սահմանագծի մարտական հենակետեր այցելություններ կազմակերպելու տեսքով:
Հայաստանի Հանրապետության Մայր օրենքի` Սահմանադրության ընդունման 18-րդ տարեդարձի կապակցությամբ «Հայոց Արծիվներ» ՀՀԿ-ի Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, այսօր հերթական անգամ հյուրընկալվել էր Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի սահմանագծի մարտական հենակետեր` սպաներին և զինվորներին շնորհավորելու Հայաստանի Հանրապետության Մայր օրենքի` Սահմանադրության ընդունման 18-րդ տարեդարձը: Սպաների և զինվորների առջև Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթում խիստ կարևորեց, ինչպես մայր օրենքի` Սահմանադրության անընդհատ պահպանման, լիարժեք իրականացման, այնպես էլ ազգային բանակի դերն ու նշանակությունը հայ մարդու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու պաշտպանության, հայոց պետականության անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև շնորհավորեց Հայաստանի Հանրապետության Մայր օրենքի` Սահմանադրության ընդունման 18-րդ տարեդարձը: (Խոսք` Խաչիկ Ասրյան… «Հայոց ազգային բանակի արժանապատի´վ սպաներ, զինվորնե´ր, ողջունում եմ Ձեզ բոլորիդ, և տեղեկացնում, որ այսօր Ձեզ հյուրընկալվել է «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսով առաջնորդվող «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժումը` շնորհավորելու Ձեզ` հայոց պետականության սահմանները անառիկ պաշտպանող քաջարի սպաներիդ, զինվորներիդ Հայաստանի Հանրապետության Մայր օրենքի` Սահմանադրության ընդունման 18-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Հայոց Արծիվները», իր 3,5-ամյա օրհնաբեր գործունեության ընթացքում իրականացնելով 523-ից ավելի ռազմահայրենասիրական, հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, այդ թվում նաև ազգային բանակի տարբեր զորամասերում, կարևորագույն և մեծագույն նպատակ է իրականացնում. բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումը և հզորացումը, ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն ժամանակահատվածում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդումը` գիտակցելով, որ միայն անընդհատ հզորացող ազգային բանակով մենք կարող ենք իրականացնել մեր ապ ու պապերի մեծագույն երազանքը` մեծ և հզոր Հայաստանի կերտումը:
Պատվարժա´ն սպաներ, զինվորներ, միշտ եղեք հոգեպես ուժեղ և հզոր, միշտ գիտակցե´ք, որ դուք անընդհատ գտնվել և գտնվում եք հայոց նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում: Միշտ գիտակցե´ք, որ Դո´ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը: Միշտ գիտակցե´ք, որ խաղաղ պայմաններում դո´ւք արժանապատիվ զավակներն եք ձեր ծնողների, իսկ պատերազմի ժամանակներում անվախ, քաջարի և անպարտելի զինվորները մեր հայրենիքի: Միշտ գիտակցե´ք, որ ձեր դիմաց կանգնած են հինավուրց հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, միշտ գիտակցեք, որ ձեր թիկունքում են գտնվում ամեն վայրկյան ձեզ փառաբանող, ձեզանով հպարտացող և ձեզ սպասող ձեր արժանապատիվ ծնողներն ու Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները: Միշտ գիտակցե´ք հորինված ադրբեջանցիների ղեկավարների կողմից ամեն օր հնչող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, միաժամանակ գիտակցելով նրանց ամենօրյա պարտվողական հոգեբանությունը, միշտ գիտակցե´ք արցախյան փառավոր հերոսամարտի հաղթանակի արդեն իսկ լինելիությունը, միշտ գիտակցե´ք հայ զինվորի, հայ սպայի հաղթանակած, մարտունակ, ազգային ոգին և գիտակցելով միշտ եղեք միասնության տանիքի տակ, իսկ միասնության տանիքը ազգային բանակն է, հայոց նախագահն է, հայոց պետականությունն է: Կրեցե´ք Ձեր մեջ եռամիասնության արժեքային համակարգը, և այսօր, քան երբևէ դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, և ես կասեմ ձեզ` կեցցե´ք դուք, կեցցե´ հայ ժողովուրդը, կեցցե´ ազգային բանակը, կեցցե´ հայոց նախագահը, կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը:
«Հայոց Արծիվների» կողմից սահմանագծի մարտական հենակետերում կազմակերպված միջոցառումների ընթացքում տեղի ունեցան «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալի պարգևատրություն: Թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով և այլ նվերներով պարգևատրվեցին սահմանագծի մարտական հենակետերի մի շարք սպաներ, զինվորներ:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 523-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 300 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 271 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 32.000 մարդ, հայտնում է «Հայոց Արծիվներ» ՀՀԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողովը:





