AM
23 Փետրվար 2006 - 08:48 AMT

Փետրվարի 22-ին ադրբեջանցիները երկու անգամ խախտել են հրադադարի ռեժիմը

Փետրվարի 22-ին, ժամը 13:00-ի սահմաններում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով Նոյեմբերյանի շրջանի Բաղամիս գյուղի մոտակայքում հրազենային վերք է ստացել նույն գյուղի 1968թ. ծնված բնակիչ, հովիվ Արմեն Կարապետյանը: Այդ մասին PanARMENIAN.Net գործակալությանն է հաղորդել Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նույն օրը, ժամը 18:50-ին հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել նաեւ Մովսես գյուղի մոտակայքում: Երկու դեպքում էլ հայկական կողմը պատասխան կրակ չի բացել: Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե հրադադարի ռեժիմի խախտումը տեղի է ունեցել հայկական կողմից, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: