AM
10 Հուլիս 2013 - 13:49 AMT

Հարութ Սասունյանն առաջարկում է ԱՄՆ-ում կազմակերպել Հայ-ամերիկյան գերազանցության շաբաթ

Հուլիսի 10-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը: Օրակարգում ընդգրկված էր 3 հիմնական հարց.

ՀՀ սփյուռքի նախարարության սփյուռքահայ երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի իրականացման ընթացքի մասին զեկուցեց ՀՀ ՍՆ աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, հայտնում է նախարարության մամլո ծառայությւնը:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության հաշվետվությունը ներկայացրեց իրավաբանական վարչության պետ Լուիզա Ծատուրյանը:

Հունիսի 17-23-ը Մարսելում կայացած «Ֆրանս-հայկական Գերազանցության շաբաթ»-ի միջոցառումների վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Հրաչյա Ասլանյանը:

Ամփոփելով նիստը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց, որ «Ֆրանս-հայկական Գերազանցության շաբաթ»-ը Մարսելում կազմակերպվել ու իրականացվել է բարձր մակարդակով: Նախարարը շնորհակալություն հայտնեց Մարսելի փոխքաղաքապետ, «Didier Parakian» բրենդի հիմնադիր Դիդիե Պարաքյանին, Մարսելի Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար, Մարսելի 13, 14-րդ թաղամասերի թաղապետ Մարսելի հայ մշակույթի և երիտասարդության տան ղեկավար Կարո Հովսեփյանին, «Terre d` Armenie» կազմակերպության, «ARARAT TV»-ի տնօրեն Ռիչարդ Ֆինդիկյանին՝ «Ֆրանս-հայկական Գերազանցության շաբաթ»-ը հրաշալի կազմակերպելու համար: Նախարարը խոսեց նաև առաջիկա ծրագրերի և անելիքների մասին:

Ընթերցվեց ատյանի անդամ, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանի առաջարկը ԱՄՆ-ում նման միջոցառում կազմակերպելու վերաբերյալ:

Ատյանի նիստին ներկա էր Ռուսատանի Դաշնության Նոր Նախիջևանի համայնքի ղեկավարի տեղակալ, «Հայազգ» էլեկտրոնային ռուսալեզու հանրագիտարանի հեղինակ Սերգեյ Սայադովը: Նա հանգամանորեն ներկայացրեց հանրագիտարանը, և աջակցություն խնդրեց այն համալրելու, Սփյուռքի ավելի լայն շերտերին հասանելի դարձնելու, նյութերը նաև հայերեն ու անգլերեն ներկայացնելու համար: