Աբովյան փողոցից հանված տաղավարների տեղում նախօրեին կրկին մետաղե կոնստրուկցիաներ են տեղադրվել: Այս մասին ահազանգում է «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը:
«Դա նշանակում է, որ Տարոն Մարգարյանի խոսքը` Աբովյան փողոցը հանրությանը վերադարձնելու մասին սուտ էր: Այն նորից ծառայելու է ինչ-որ սրճարանների և սեփականատերերի` փակելով քաղաքի հիմնական ճեմուղին:
Տարոն Մարգարյանը նաև հայտարարել էր, որ կից հանրային զուգարան է կառուցվում: Այսօր որևէ հանրային զուգարան չկա այդ տարածքում:
Փաստորեն Մարգարյանի խոսքերը ոչ մի կապ չունեն իրականության հետ: Ի դեպ մինչ օրս քաղաքապետարանը մերժում է ներկայացնել քաղաքապետի այն որոշումները, որոնց հիման վրա կրպակները հանվել են Աբովյան փողոցից և տարվել Մաշտոցի պուրակ, իսկ ապա հանվել Մաշտոցի պուրակից: Աբովյան փողոցի խեղաթյուրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Տարոն Մարգարյանի վրա»,- ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:





