AM
15 Հուլիս 2013 - 09:40 AMT

Ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցը խոշոր չափի գումար է հափշտակել

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Սարգիս Կասյանի կողմից խարդախությամբ քաղաքացի Սոֆա Մարտիրոսյանից խոշոր չափի` 5.000 ԱՄՆ դոլար հափշտակելու դեպքի առթիվ երեկ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննության մարմինը հիմնավոր կասկածներ ունի, որ Սարգիս Կասյանի հանցավոր գործունեությունից տուժածներն անհամեմատ շատ են: Նրանք կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն կամ ՀՀ ոստիկանության բաժին: