Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը հրաժարականի նամակով դիմել էրԱմենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին: Արքեպիսկոպոսը նամակում մանրամասնում է, թե ինչու է որոշել հրաժարականի դիմում ներկայացնել
«Ես նկատել եմ, որ ինձ վիրավորելն ու վարկաբեկելը Ձեր հաճույքն է դարձել: Իմ անձի դեմ Ձեր որակումներն ու մեղադրանքները պարզապես զարմանք են պատճառում ինձ: Ձեր ամենավերջին հայտարարությունը արտգործնախարարի, ԱԺ նախագահի, դեսպան Վիգեն Չիտեչյանի ներկայությամբ, սարսափ պատճառեց ինձ: «Եթե Տեր Վաչե քահանա Հայրապետյանը մինչև հուլիսի 1-ը չազատվի պաշտոնից, Դուք Մայր Աթոռի հետ գործ չեք ունենա այլևս»: «Վեհափառ Տեր, «բիզինես» հոգեբանությամբ դաստիարակված անկառավարելի եկեղեցականները կառավարելու ոչ տրամադրություը ունեմ, ոչ էլ՝ ժամանակ:
Եթե Հայ Առաքելական եկեղեցու բարեկարգումը միայն ուղենիշ ու կանոնադարություն է և նպատակն էլ կարգապահություն երաշխավորելն է, ուրեմն Հայոց Մայրավանքում բացակա է շնորհքի և սիրո մթնոլորտը, հոգնեցուցիչ է անհատի պաշտամունքը:
Ելնելով ստեղծված իրավիճակից, տեղեկացնում եմ, որ 2013-ի նոյեմբերի 1-ից հրաժարվում եմ Ֆրանսիայի թեմի առաջնորդի պաշտոնից: Հրաժարական կտամ նոյեմբերին, քանի որ հոկտեմբերի 19-ին նշանակված է Թեմական պատգամավորական ժողով, այսպիսով՝ ժամանակ կլինի ներ առաջնորդ ընտրելու, որին ես կփոխանցեմ բանալիներն ու բոլոր փաստաթղթերը:
Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հավատարիմ սպասավոր Նորվան աարքեպիսկոպոս Զաքարյան»:





