AM
15 Հուլիս 2013 - 13:21 AMT

Հայ դպրոցականները միջազգային օլիմպիադաներից վերադարձել են բրոնզե մեդալներով

Հուլիսի 7-15-ը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի է ունեցել «Ֆիզիկա» առարկայի միջազգային օլիմպիադան, որի արդյունքում հայ դպրոցականներն արժանացել են 4 բրոնզե մեդալի և մեկ գովասանագրի: Հուլիսի 6-13-ը Ավստրալիայի Բրիզբեն քաղաքում տեղի է ունեցել «Ինֆորմատիկա» առարկայի միջազգային օլիմպիադան, որտեղ ևս հայ դպրոցականը նվաճել է բրոնզե մեդալ:

Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալի են արժանացել. Ալեքսանդր Պետրոսյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 12-րդ դասարան), Վարդգես Մամբրեյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 11-րդ դասարան), Գևորգ Մարտիրոսյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 11-րդ դասարան), Ալեքսանդր Վասիլյան (ՀՊՃՀ-ի քոլեջ, 11-րդ դասարան), իսկ Ռազմիկ Հովհաննիսյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 12-րդ դասարան)՝ գովասանագրի: Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալի է արժանացել Ալբերտ Սահակյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 12-րդ դասարան):