AM
15 Հուլիս 2013 - 13:24 AMT

Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Օտարագիր հայ գրողների հետ

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Ծաղկաձորում կայացած Օտարագիր հայ գրողների 5-րդ համաժողովի մասնակիցներին:

Հակոբյանը կարևորել է գրողների դերը Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացում 7 օտարագիր հայ գրողների ներգործությունը օտար գրողների վրա:

«Եթե Ձեզանից յուրաքանչյուրն իր բնակության երկրում մինչև 2015թ. մեկ գիրք կամ ուսումնասիրություն գրի Մեծ Եղեռնի մասին, հատկապես եթե ստեղծվեն վեպեր, էսսեներ Ցեղասպանություն վերապրածների մասին և գտնեն իրենց այլազգի ընթերցողին, ապա մենք ևս մեկ քայլ առաջ կգնանք Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում, – նշել է նա:

Հակոբյանը «Վիլյամ Սարոյան» մեդալով պարգևատրել է ԱՄՆ-ից ժամանած գրող Փիթեր Սուրյանին և Կանադայից ժամանած Քիթ Ղարիբյանին: