AM
17 Հուլիս 2013 - 13:04 AMT

Արմեն Դանիելյանը նշանակվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն դատարանի նախագահ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի հուլիսի 12-ի առաջարկությունը նախագահ Սերժ սարգսյանը որոշում է ստորագրել, որով Արմեն Դանիելյանը նշանակվել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ:

Արմեն Դանիելյանը Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր էր: