AM
20 Հուլիս 2013 - 06:17 AMT

Պարբերաբար կարճատև անձրևներ են սպասվում

Այսօր հանրապետության հյուսիսային շրջաններում տեղումները կդադարեն և գրեթե ամենուր կդիտվի մեծ մասամբ արևային, առանց տեղումների եղանակ, միայն Կոտայքում, Գեղարքունիքում և Արցախի հյուսիսային հատվածում կդիտվի մեծ մասամբ ամնպոտ եղանակ, պարբերաբար հնարավոր են կարճատև անձրևներ: Երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում՝ պոռթկումներով մինչև 18մ/վրկ:

Հունիսի 21-ին և 22-ին հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական եղանակ: Առանձին, առավելապես արևելյան շրջաններում կդիտվի ամպամած եղանակ, օրվա երկրորդ կեսին հնարավոր են անձրևներ, նաև ամպրոպ և քամի: Առատ և տևական անձրևներ են հնարավոր Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում, այլուր անձրևը կարճատև կլինի:

Օդի ջերմաստիճանն առայժմ էապես չի փոխվի, սակայն առաջիկայում կրկին բարձրացում է սպասվում: Ցերեկային ժամերին անհրաժեշտ է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից, կրել բաց գույնի բամբակե հագուստ: Երևանում սպասվում է առանց տեղումների, մեծ մասամբ արևային եղանակ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ամպամածության ավելացում, առանց էական տեղումների:

Ցերեկը սպասվում է +31+33, երեկոյան +25+27 աստիճան տաքություն: