AM
1 Օգոստոս 2013 - 07:27 AMT

Դարձյալ անձրևներ են սպասվում

Այսօր հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը և օգոստոսի 3-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, իսկ օգոստոսի 4-5-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին հյուսիս-արևելյան' 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 1-3-ին կբարձրանա 2-3, 4-5-ին նույնքանով կնվազի:

Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, 2-3-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: Օգոստոսի 4-5-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: