Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը` Ազգային Ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ, մարտի 13-16 կայցելի ՌԴ: Ինչպես հայտնում է Ռուսաստնի Դաշնության Խորհրդի մամլո ծառայությունը, մարտի 14-ին ՌԴ Պետական դումայում պատվիրակության անդամները կմասնակցեն Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի տասերորդ նիստի աշխատանքներին:
Նույն օրը Դաշնության Խորհրդում կկայանա Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի եւ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի հանդիպումը: Մարտի 15-ին Պետդումայում կկայանա ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների եւ Պետդումայի ԱՊՀ գործերով եւ հայրենակիցների հետ կապերով հանձնաժողովի պատգամավորների հանդիպումը:





