AM
6 Օգոստոս 2013 - 17:21 AMT

Ոստիկանությունում քննարկել են «Կանեփ-կակաչ-2013» միջոցառման գործողությունները

Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը «Կանեփ-կակաչ-2013» օպերատիվ-կանխարգելիչ համալիր միջոցառման հետ կապված խորհրդակցություն է անցկացրել ԿՀԴՊ ԳՎ-ում: Խորհրդակցությանը մասնակցել են ՔՀԳ վարչության պետի տեղակալը, ԹԱՇԴՊ վարչության աշխատակիցները, Երևան քաղաքի բաժինների և մարզային վարչությունների պետերի օպերատիվ գծով տեղակալները, այլ ծառայությունների պատասխանատուներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են «Կանեփ-կակաչ-2013» միջոցառման ժամանակ իրականացվելիք գործողությունները, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի առանձնահատկությունները, դրանց ընթացքում օրնականության ապահովման խնդիրներն ու միջոցները:

Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը կոնկրետ ցուցումներ է տվել օգոստոսի 5-ից 25-ը հանրապետության ողջ տարածքում անցկացվող միջոցառման վերաբերյալ: