Հանրապետությունում 2013թ. արձանագրվել է սնկերի օգտագործման հետևանքով թունավորման 6 դեպք` 8 տուժածով: Թունավորումներն արձանագրվել են` Կոտայքի, Լոռու, Արարատի մարզերում` թունավորվածների կողմից հավաքված սնկերի սննդում օգտագործման պատճառով: Այս մասին հայտնում են առողջապհության նախարարության հասարկայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Նախարարությունից զգուշացնում են, որ թունավորումից խուսափելու համար պետք է չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում:
Երեխաներին և հղի կանանց խորհուրդ չի տրվում սննդում օգտագործել սունկ: Ցանկալի չէ սնկերի օգտագործումը ալկոհոլի հետ, քանի որ դրանք անհամատեղելի են և կարող են բերել թունավորման:





