Քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ակտիվիստները հայտարարում են, որ քաղաքապետարանի աշխատակիցները հարվածել են իրենց, ինչից հետո հանգիստ մտել քաղաքապետարանի շենք: Նրանց տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ոստիկանությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել կանխելու համար:
«Ու՞մ է պատկանում 34UD476 մեքենան, որից իջել են այդ անձինք և ինչ գործ ունեին գիշերվա այդ ժամին քաղաքապետարանի շենքում: Ինչու՞ ոստիկանությունը անգործություն ցուցաբերեց»,- ասված է հաղորդագրության մեջ, որին կից նաև տեսանյութ է ներկայացվում:





