Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նախօրեին, ժամը 16:50-ին, 1984 թ. ծնված Լևոն Մ.-ն կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 58 փամփուշտ, «Ֆ-1» նռնակ` առանց պայթուցիչի, ատրճանակի պահունակ:
Ոստիկանության լրատվության բաժնից հայտնում են նաև, որ նա տեղեկացրել է, որ զինամթերքը 1992 թ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ իր հետ բերել է հանգուցյալ հայրը:Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:





