AM
19 Օգոստոս 2013 - 08:04 AMT

Խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները մեկուսացվել են և մարվել

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում նախօրեին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Կոտայքի մարզի Արագյուղի 4-րդ փողոցում այրվել է 250 քմ, Զովունի գյուղի գերեզմանատան մոտակայքում` 400 քմ խոտածածկ տարածք, Չարենցավան քաղաքի հին գերեզմանատանը` 1 հա բուսածածկ տարածք, Նոր Գեղի-Աշտարակ ավտոճանապարհիի 8-րդ կմ-ի մոտակայքում ` 8 հա ցորենի հնձած արտ, Շիրակի մարզի Բուլվարային թաղամասի Գործա­րա­նային փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում` 250 քմ, Խաչքար թաղամասի 4-րդ շարքի մոտակադաշտում`4 հախոտածածկ տարածք, Ազատան գյուղին պատկանող դաշտերում` 1 հա,Մեղրի-Ագարակ ավտոճանա­պար­հի 8-րդ կմ-ի մոտակայքում` 2 հա խոտածածկ տարածք և 150 կաղնի, Սյունիք գյուղում՝«Խոր ձոր» կոչվող տարածքում` 3 հա, Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցի մոտակայքում` 200 քմ, Սիսիան-Երևան ավտոճա­նապարհի 11-րդ կմ-ում՝ Անգեղակոթ գյուղի մոտակայքում` 500 քմ խոտածածկ տարածք և 0,5 հա հաճարի արտ, Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 32 հասցեում՝ 300 քմ, Աճառյան փողոցում` թիվ 53 մանկապարտեզի մոտակայքում` 100 քմ, Վիլնյուսի փողոցի թիվ 3 տան բակում` 500քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: