Այսօր, ժամը 00.04-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 34 ov 713 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Շիրակի փողոցի թիվ 13 շենքի պատին, ինչից վարորդը` 1986 թ. ծնված Ի. Գ.-ն և ուղևոր` 1992 թ. ծնված Վ. Բ.-ն ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ և մահացել են:
Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ և իրականացրել են հերթապահություն:





