Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ: Հանրապետության նախագահը շնորհավորել է Վեհափառ Հայրապետին ծննդյան օրվա առթիվ, մաղթել նրան քաջառողջություն և անսպառ եռանդ հոգևոր ծառայության վեհ առաքելությունն իրականացնելու գործում:
Բարձր գնահատելով Ամենայն Հայոց կաթողիկոսի ավանդը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հզորացման ու բարգավաճման գործում՝ նախագահը մաղթել է, որպեսզի Տիրոջ օգնությամբ ու զորակցությամբ հովվապետության տարիներին Վեհափառը շարունակի իր հայրենանվեր գործունեությունը՝ ի բարօրություն Հայոց եկեղեցու և հայ ժողովրդի:





