Կոմիտասի 5-ում փողոցը փակելու արդյուքնում բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել: Այս մասին տեղեկացնում է «Նախախորհրդարանի» քարտուղարությունը։ Հիշեցնենք, որ ակտիվիստները կրկին ակցիա էին կազմակերպել, որի ընթացքում նստել էին Կոմիտասի պողոտայի երթևեկելի մասում ու փակել երթևեկությունը։ Ոստիկանները փորձել էին ցրել ցուցարարներին, ինչի արդյունքում նրանց ու ցուցարարների միջև քաշքշուկ էր սկսվել։ Ակտիվիստներից մի քանիսին բերման էին ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։
Կոմիտասի 5-ում առավոտյան կրկին վերսկսվել էր շինարարությունը: Շինհրապարակում ծանր տեխնիկա էր աշխատում: Նշենք, որ երկու օր առաջ պատկան մարմինների կողմից շինարարությունը 5 օրով դադարեցնելու մասին խոստում էր տրվել, դատարանի կողմից, որպեսզի այս հարցը քննարկվի, բայց շինարարություն իրականացնող կազմակերպությունը խախտել էր պայմանավորվածությունը:





