Այսօր Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի «Դինո Գոլդ մայնինգ» ընկերությունն ընդդեմ բնապահպան Եղիա Ներսեսյանի հերթական դատական նիստը, որին կնախորդի Ներսեսյանի հատուկ հայտարարությունը Կոմիտասի 5-ի դեպքերի հետ կապված:
Հիշեցնենք, որ Կապանում հանք շահագործող «Դինո Գոլդ մայնինգ» ընկերությունը դատական հայց է ներկայացրել Եղիա Ներսիսյանի դեմ՝ մեղադրելով նրան զրպարտության մեջ այն բանի համար, որ նա ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպումների ժամանակ՝ իր ելույթներից մեկում, բարձրաձայնել է իրեն հասած տեղեկություններ՝ հանքագործների նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունների մասին, մասնավորապես նշելով, որ նրանց էլեկտրաշոկի են ենթարկել:





