AM
30 Օգոստոս 2013 - 09:54 AMT

Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 5 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 5-ը` վիրավորվել

Օգոստոսի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 10-ը, իսկ կողոպուտի` 1 և խարդախության 3 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 2 դեպք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերից:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 1 մարդ զոհվել է, 5-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: