Հայաստանի Զինված ուժերի ներկայացուցիչները կմասնակցեն ՆԱՏՕ-ի Cooperative Lancer-Longbow շտաբային խաղաղապահ զորավարժություններին, որոնք կկայանան սեպտեմբերի 11-29 Մոլդովայում: Այդ մասին հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նրա խոսքերով, զորավարժություններին կմասնակցեն 2 շտաբի սպա, 1 բժիշկ, Հայաստանի ԶՈՒ 1 կապի մասնագետ, ինչպես նաեւ ՊՆ խաղաղապահ գումարտակի բաժանմունքը կազմված 8 մարդուց: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի Cooperative Lancer-Longbow Արձագանքման ուժերի զորավարժությունները հանդիսանում են դաշտային զորավարժությունների իրավահաջորդը: Այդ զորավարժության նախնական ծրագրման կոնֆերանսը անցել է 2006 թվականի հունվարի 16-20-ը, իսկ հիմնական ծրագրմանը` մարտի 6-11-ը: Կոնֆերանսի աշխատանքին մասնակցել են Հայաստանի ԶՈՒ 2 շտաբի սպաներ: Հայաստանի ԶՈՒ ներկայացուցիչները մայիսին կմասնակցեն նաեւ զորավարժությունների վերջնական ծրագրման կոնֆերանսին, ինչպես նաեւ աշխատանքային ժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերին:





