AM
6 Ապրիլ 2006 - 10:33 AMT

Մոսկվայում հարձակում է կատարվել հայ պատգամավորի վրա

Ապրիլի 5-ին Մոսկվայի Արեւմտայն շրջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի ՔՕ «կողոպուտ» հոդվածով Հայաստանի Ազգային Ժողովի 39-ամյա պատգամավորի վրա հարձակման փաստով: Ինչպես հաջողվեց ճշտել Երեւանում, հարձակման զոհ է դարձել Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, «Գրեյթ Վելլի» կոնյակի-գինու-օղու ընկերության գործադիր տնօրեն Տիգրան Արզաքանցյանը: Նա հարձակման է ենթարկվել մարտի 29-ին Մոսկվայի կազինոներից մեկում, Մինսկի փողոցի վրա: Մոտավորապես 4.00-ին մի խումբ անհայտներ ծեծել են պատգամավորին, հետո հանցագործները խլել են զոհից «Ֆրենկ Մյուլլեր» ձեռքի ժամացույցը եւ բջջային հեռախոսը: Կողոպուտի ավարը գնահատվում է 1,5 մլն դոլար: Մարտի 30-ին տուժողը հիվանդանոց է հասցվել գլխուղեղի վնասվածքով եւ բազմաթիվ հարվածների հետքերով: Ապրիլի 4-ին ծեծի ենթարկված պատգամավորի օգնականներից մեկը զանգահարել է «02» եւ տեղեկացրել է կատարվածին մասին միլիցիային: Ներկայումս պարզվում են այն չարագործների անձերը, որոնք հարձակվել են ժողովրդի ընտրյալի վրա, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: