Այսօր Երեւանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ:
Զրույցի ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց մոտեցումները` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումների եւ այդ համատեքստում Եվրամիության դերակատարության հնարավոր ակտիվացման հետ: Ա. Ղուկասյանը ընդգծել է հրադադարի ռեժիմի պահպանման կարեւորությունը եւ վերահաստատել է բանակցային գործընթացում ղարաբաղյան կողմի անմիջական մասնակցության անհրաժեշտությունը:





