AM
13 Ապրիլ 2006 - 14:56 AMT

ՀՀ ՊՆ ղեկավարը բարձր գնահատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը

ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա վիճակն ու հեռանկարները:Նախարար Սերժ Սարգսյանը բարձր գնահատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` հույս հայտնելով, որ դրանք, ի վերջո, կտան իրենց ցանկալի արդյունքը: