Թուրքիան չի կարող մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը որոշակի է եւ այն իրականացնում է իր առաքելությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է քաղաքագետ, արեւելագետ Դավիթ Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանը հետաքրքրված չէ ղարաբաղյան գործընթացում Թուրքիայի մասնակցության մեջ: «Ադրբեջանական կողմին ամբողջությամբ բավարարում է Թուրքիայի դիրքորոշումը այդ հարցում, եւ նրա մասնակցությունը կարող է խանգարել»,- ասել է նա:





