AM
3 Մայիս 2006 - 14:45 AMT

Մայիսի 6-ին Երեւանում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն ավիավթարում զոհվածների հոգիների համար

Մայիսի 6-ին Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր Եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն մայիսի 3-ին Երեւան-Սոչի ավիաչվերթն իրականացնող ինքնաթիռի վթարում զոհվածների հոգիների համար: Արարողությունը կգլխավորի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ը, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրասենյակի մամլո ծառայությունը: