AM
11 Մայիս 2006 - 08:59 AMT

Հրանտ Դինքը պարգեւատրվել է Հենրի Նանենի մրցանակով մամուլի ազատության գործում ներդրած ավանդի համար

Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերքի խմբագիր Հրանտ Դինքը պարգեւատրվել է Հենրի Նանենի մրցանակով մամուլի ազատության գործում ներդրած ավանդի եւ խիզախության համար: Մրցանակը սահմանել են գերմանական Gruner+Jahr հրատարակչությունը եւ «Շտերն» շաբաթաթերթը: Նշանաբան է ընտրվել «Նա տալիս է իր ձայնը ժողովրդին» արտահայտությունը: Մրցանակը Հրանտ Դինքին է հանձնվել այն բանի համար, որ նա «քանդեց լռության եւ վախի պատը Թուրքիայում, որից այն կողմ ապրում են թուրքահայերը»