Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը նշանակվել է դեսպանորդ Ֆրանսիայում, որտեղ նա կմասնակցի Ֆրանսիայում Հայաստանի Տարվա անցկացմանը: Հ.Գասպարյանը մամուլի քարտուղարի պաշտոնը վարում է 2003թ. աշնանից: 2005թ. նա միաժամանակ համակարգել է Հայաստանում Իտալիայի օրերի կազմակերպման աշխատանքները: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես դրվում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Վլադիմիր Կարապետյանի վրա: Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը, նա 1999-2002թթ. նույնպես պաշտոնավարել է Ֆրանսիայում որպես ՀՀ դեսպանության խորհրդական: 2005 թվականի վերջին ՀՀ նախագահի հրամանագրով Հ. Գասպարյանին շնորհվել է արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:





