Կանադական «The Gazette» թերթի ընթերցողների ճնշող մեծամասնությունը հավանություն է տվել երկրի վարչապետ Սթիվեն Հարպերի հայտարարությանը Հայոց ցեղասպանության մասին: Օն-լայն հարցման ժամանակ այն հարցին, թե «ճի՞շտ է վարվել արդյոք Սթիվեն Հարպերը, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, ընթերցողների 97 տոկոսը դրական է պատասխանել, 3 տոկոսը` ասել է «ոչ»: Նշենք, որ ապրիլին Կանադայի վարչապետը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը: Թուրքիայի արտգործնախարարությունն այս հայտարարությունն անվանել է «վիրավորական» եւ ասել, որ «դա բացասաբար կանդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա»: Մայիսի 8-ին «խորհրդակցելու նպատակով» Անկարան ժամանակավորապես ետ է կանչել Օտտավայում իր դեսպան Այդեմիր Էրմանիին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:





