AM
11 Մայիս 2006 - 10:41 AMT

Բուլղարիայի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը

Բուլղարիայի Ժողովրդական Ժողովը մերժել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը: Օրինագծին միաձայն դեմ է քվեարկել բուլղարական կոալիցիան, որն ունի պատմական թուրքական արմատներ, կողմ է քվերակել խորհրդարանական ընդդիմությունը: Քվեարկությունից հետո ընդդիամդիր պատգամավորները հայտարարեցին, որ վաղ թե ուշ Բուլղարիան ստիպված է լինելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը: