Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ այսօր կայացել է քաղաքական կոալիցիայի խորհրդի նիստ, որի ընթացքում «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է կոալիցիայի կազմից դուրս գալու որոշման մասին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել կոալիցիայում համատեղ աշխատանքի համար: ՀՀԿ եւ ՀՅԴ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատել ստորագրված քաղաքական հուշագրի շրջանակներում եւ իրականացնել կոալիցիայի քաղաքական նպատակները, նաեւ` համագործակցել ԱԺ-ում ներկայացված բոլոր ուժերի հետ:





