Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը այսօր հայտարարել է, որ մեծ հույսեր չի կապում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Բուխարեստում ընթացող բանակցությունների հետ: Նրա խոսքերով, ադրբեջանական կողմի դիրքորոշումը զգալի առաջընթացի մեծ հույսեր չի ներշնչում: Ընդ որում վարչապետը հավելել է, որ հավանաբար նահանջ բանակցություններում նույնպես չի լինի, իսկ առաջընթաց կլինի թե ոչ, ցույց կտա ժամանակը: Նա նաեւ հայտարարել է, որ Ռումինիայի մայրաքաղաքում ընթացող բանակցությունների արդյունքները չեն սրի ներքաղաքական իրավիճակը Հայաստանում:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Բուխարեստում Երկխոսության եւ համագործակցության սեւծովյան համաժողովի շրջանակներում սկսվել են Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի բանակցությունները, որոնք կշարունակվեն այսօր:





