Այցով Երեւանում է գտնվում Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի հանձնախումբը` ԵԽ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչ Ռոլանդ Վեգեների գլխավորությամբ: Հայաստանում գտնվելու ընթացքում խմբի անդամները հանդիպումներ կունենան ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, ինչպես նաեւ` ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության, հայկական քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:





