AM
9 Հունիս 2006 - 14:38 AMT

Երեւան է ժամանելու Շվեյցարիայի արտգործնախարար Միշըլին Քալմի-Ռեյը

Հունիսի 11-13-ը Երեւանում է գտնվելու Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային Խորհրդի փոխնախագահ, արտաքին գործերի նախարար տիկին Միշըլին Քալմի-Ռեյը: Հայաստանում գտնվելու ընթացքում Միշըլին Քալմի-Ռեյը hանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի, ՀՀ վարչապետ Ա.Մարգարյանի հետ: Շվեյցարիայի ԱԳ նախարարը կայցելի «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության եւ Զարգացման եւ Համագործակցության գործակալության գրասենյակները, ինչպես նաեւ` Ցեղասպանության թանգարան, որտեղ տեղի կունենան ծաղկեպսակ դնելու եւ ծառատունկի արարողություններ: Վարդան Օսկանյանն ու Միշըլին Քալմի-Ռեյը կստորագրեն «Եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիա», հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: